Լուկաշենկոն պատրաստակամություն է հայտնել Մինսկում անցկացնել ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը

13:18 19.09.2019

ТАСС-ի  փոխանցմամբ Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է ընդունել ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի հանդիպումը: Այս մասին Լուկաշենկոն խոսել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ Մինսկը հայտ էր ներկայացրել անցկացնելու 2021թ Սուպերգավաթի հանդիպումը: Բացի այդ Բելոռուսի մայրաքաղաքը հավակնում է 2022թ կամ 2023թ հանդիպման անցկացմանը:

«Բելոռուսի և ՈՒԵՖԱ-ի համագործակցության հարցում որոշակի թերություններ կան: Դուք երբեք մեզ չեք վստահել այդպիսի միջոցառումների անցկացումը: Սակայն, եթե կազմակերպությունը կայացնի այդպիսի որոշում, մենք պատրաստ ենք անցկացնել ցանկացած մակարդակի  հանդիպում»:

Լուկաշենկոն նաև շնորհակալություն է հայտնել Չեֆերինին, Բելոռուսում ֆուտբոլի զարգացմանը աջակցելու համար.

«Հուսով եմ, որ ձեր ղեկավարման ընթացքում Բելոռուսի և ՈՒԵՖԱ-ի հարաբերությունները ավելի կզարգանան»:

Բելոռուսի ղեկավարը նաև նշել է, որ ինքը ևս ժամանակին զբաղվել է ֆուտբոլով, սակայն վնասվածքի պատճառով թողել է այն և իրեն միշտ էլ հաճելի է զրուցել ֆուտբոլը գնահատող անձանց հետ

Share |

Լրահոս

Loading...