Նեդվեդ. կարծում եմ Դիբալան ևս տեղ կունենա Յուվենտուսում

11:49 19.09.2019

«Յուվենտուսի» փոխնախագահ  Պավել Նեդվեդը իր աջակցությունն է հայտնել թիմի ֆուտբոլիստներ Մատեյս դե Լիգտին և Պաուլո Դիբալային.

«Դե Լիգտը ջանասիրաբար աշխատում է և բարելավում է խաղը: Նա ինձ շատ է դուր գալիս: Ակնհայտ է, որ ֆուտբոլիստին ժամանակ է պետք, քանի որ նա դեռ շատ երիտասարդ է: Ափսոս, որ Կիելինին վնասվածք ստացավ: Նա շատ կարող էր օգնել Դե Լիգտին հարմարվելու հարցում:

Կարծում եմ, որ Դիբալան ևս տեղ կունենա մեկնարկային կազմում: Վերջերս եմ տեսել, թե ինչպես է նա ջանասիրաբար աշխատում: Մարզիչը դա ևս տեսնում է և հաշվի կառնի կազմն ընտրելիս»:

Share |

Լրահոս

Loading...