Պավլյուչենկոն հեգնել է Բայերի դարպասապահին

12:01 19.09.2019

«Լոկոմոտիվի» նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոն կիսվել է «Բայերի» նկատմամբ «Լոկոմոտիվի» տարած հաղթանակի (2-1) մասին տպավորություններով.

«Թիմը հրաշալի խաղաց: Դուրս եկան դաշտ և չվախեցան ոչ մի «Բայերից»: «Լոկոն» պայքարում էր խաղադաշտի ամեն հատվածի համար, ֆուտբոլիստները հրաշալի էին շարժվում:

Իհարկե, «Բայերի» դարպասապահը հրաշք էր: Նա վերցնում էր գնդակը և տալիս էր հակառակորդին: Ես կփոխարինեի նրան ընդմիջման ժամանակ:

Գերմանացիները անընդհատ գնդակ էին պահում, սակայն դրանից ոչ մի օգուտ չկար: «Լոկոմոտիվը» կարողացավ գնդակներ խփել և պահել հաշիվը»:

Պավլյուչենկոն ռուսական ակումբի կազմում խաղացել է 2012-2015 թթ և խփել է 15 գնդակ:

Share |

Լրահոս

Loading...