Մանչեսթեր Յունայթեդը նոր պայմանագիր կառաջարկի Պոգբային

13:42 19.09.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ում ձեռք բերելու համար ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալը» մեծ ջանքեր էր գործադրում, կարող է նոր պայմանագիր կնքել անգլիական ակումբի հետ:

Ինչպես տեղեկացնում է London Evening Standart-ը, մանկունյացիների ղեկավարությունը մոտ ժամանակներս պատրաստվում է բանակցություններ սկսել ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ, նոր պայմանագրի ստորագրման համար:

Հիշեցնենք, որ Պոգբան 2016թ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»  իտալական «Յուվենթուսից»: Այս ընթացքում ֆրանսիացի ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 96 հանդիպում և դարձել է 24 գոլի հեղինակ: 

Share |

Լրահոս

Loading...