Բարսելոնայի հրաշամանուկը իսպանական անձնագիր կստանա

18:55 19.09.2019

AS պարբերականի փոխանցմամբ «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին  սեպտեմբերի 20-ին  իսպանական քաղաքացիություն կստանա: Անսու Ֆատին ծնվել է Գվինեա-Բիսաուում և կարող էր նաև խաղալ Պորտուգալիայի հավաքականում: Այդուհանդերձ ֆուտբոլիստը  նախընտրեց իսպանական քաղաքացիություն ստանալ և հույս ունի հրավիրվել «Լա Ռոխա»:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» ծագող աստղը թիմի կազմում Լա լիգայում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է:

Անսու Ֆատին կարող է նաև դառնալ ՉԼ-ում գոլ խփած ամենաերիտասարդ խաղացողը, եթե աչքի ընկնի մինչև այս խաղարկության կիսաեզրափակիչը ներառյալ: 

 

 

Share |

Լրահոս

Loading...