Բասկետբոլի Հայաստանի Մ-16 հավաքականը նոր ավագ մարզիչ ունի

14:40 19.09.2019

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կգլխավորի Զորիկ Իսաջանին։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը՝ հղում անելով Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիային:

ՀԲՖ-ի փոխանցմամբ՝ մասնագետը թիմին կնախատրաստի 2020 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը։

Իսաջանին ծնվել է 1970 թվականին Թեհրանում։ 1990-ականներից բնակվում է ԱՄՆ-ում: Զորիկ Իսաջանին երկար տարիների մարզչական փորձ ունի: 2007-2009-ը եղել է «Րաֆֆի» միության գլխավոր մարզիչը, 2010-2015-ը՝ Գլենդել քոլեջի օգնական մարզիչ: 2015 թվականից մինչև օրս Մերդինյան վարժարանի ընդհանուր մարզական պատասխանատուն է։

Share |

Լրահոս

Loading...