Բենզեման գերազանցել է Չեմպիոնների լիգայում Անրիի ռեկորդը

09:39 19.09.2019

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի՝ ՊՍԺ - «Ռեալ» խաղը 113-րդն էր «սերուցքայինների» հարձակվող Կարիմ Բենզեմայի համար, ինչը նրան հնարավորություն տվեց այս մրցաշարում խաղերի քանակով դառնալ ռեկորդակիր ֆրանսիացի խաղացողների թվում:

Ավելի վաղ այդ նշանակալի նվաճումը «Արսենալի» ու «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրիինն էր:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց ՊՍժ-ի՝ 3-0 հաշվով հաղթանակով: Հաջորդ խաղը «Ռեալը» կանցկացնի հոկտեմբերի 1-ին՝ տանն ընդունելով «Բրյուգեին»:

Share |

Լրահոս

Loading...