Դիմիտար Բերբատովը հայտարարեց կարիերան ավարտելու մասին

19:57 19.09.2019

Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Դիմիտար Բերբատովը հայտարարեց ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։ Բերբատովը այս մասին գրել է Instagram-ի իր էջում։

38-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է «ԲԿՄԱ Սոֆիայում», Լեվերկուզենի «Բայերում», «Տոտենհեմում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Ֆուլհեմում», «Մոնակոյում», հունական ՊԱՕԿ-ում և հնդկական «Կերալա Բլաստերսում»։ 

Դիմիտար Բերբատովը Բուլղարիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 78 հանդիպման ու 48 գոլ է խփել։ Նա լավագույն ռմբարկուն է ազգային թիմի կազմում։ 

Բերբատովը հրաժեշտի տեքստում նշել է, որ կարոտելու է ֆուտբոլը, բայց և վստահ է, որ ֆուտբոլն է իրեն է կարոտելու։ 

Share |

Լրահոս

Loading...