Ջանը նվիրաբերություն է արել դպրոցներում ծաղրի զոհ դարձած երեխաների պաշտպանության ֆոնդին

17:55 19.09.2019

«Յուվենտուսի» կիսապաշտպան Էմրե Ջանը 10 հազար եվրո է նվիրաբերել կազմակերպությանը, որն օգնում է դպրոցներում ծաղրի զոհ դարձածներին: 

Ինչպես հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը՝ ֆուտբոլիստն այս մասին հայտնել է Ֆրանկֆուրտում իր դպրոց կատարած այցի ժամանակ:

Ընթացիկ մրցաշրջանում Ջանը Ա Սերիայի ընդամենը 1 խաղի է մասնակցել: Նա տեղ չի գտել Չեմպիոնների լիգայի համար «Յուվենտուսի» հայտացուցակում:

Share |

Լրահոս

Loading...