Էտո՛Օ. Ժամանակն ապացուցեց, որ ես ճիշտ էի. Չավին Մեսսիից ու Ռոնալդինյոյից լավն էր

09:55 19.09.2019

Կամերունցի Սամուել Էտո՛Օն, որը վերջերս հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին, «Բարսելոնայում» իր նախկին թիմակից Չավիին անվանել է լավագույնը, որի հետ խաղացել է միևնույն թիմում:

«2006-ին Փարիզում Չեմպիոնների լիգայի եզրափակչում Չավին խաղում էր՝ ինչպես Դիեգո Մարադոնան, Լիոնել Մեսսին ու Կրիշտիանու Ռոնալդուն՝ միասին վերցրած: Ես արդեն ասել եմ իմ նախորդ հարցազրույցներում. նա լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ երբևէ խաղացել եմ: Մարդիկ զարմացած էին, որ ես չէի նշել Մեսսիին կամ Ռոնալդինյոյին, բայց ժամանակն ապացուցեց, որ ես ճիշտ էի:

Նրան երբեք չեն դասել Մեսսիի ու Կրիշտիանուի հետ նույն մակարդակին, բայց Չավին ու Ինյեստան նրանց մակարդակին են», - Էտո՛Օի խոսքերն է մեջբերել Goal-ը՝ հղում անելով Cadena Ser-ին:

Share |

Լրահոս

Loading...