Եվրոպա լիգա․ Արսենալը խոշոր հաշվով հաղթեց Այնտրախտին․ Բազելը ջախջախեց Կրասնոդարին (տեսանյութ)

22:47 19.09.2019

Մեկնարկեց Եվրոպա լիգայի 2019/2020 մրցաշրջանը։ Նախորդ մրցաշրջանի եզրափակչի մասնակից Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ։ 

Ունաի Էմերիի թիմը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում։ Հանդիպման հաշիվը բացեց Ջո Ուիլոքը 38-րդ րոպեին։ Խաղի 79-րդ րոպեին տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստներով։ Կարմիր քարտ ստացավ Դոմինիկ Կորը։ 85-րդ րոպեին Բուկայո Սական կրկնապատկեց «Արսենալի» առավելությունը։ Երեք րոպե անց Պիեր Էմերիկ Օբամեյանգը ձևակերպեց վերջնական հաշիվը։ 

Շվեյցարիայում ռուսական «Կրասնոդարը» ջախջախիչ պարտություն կրեց «Բազելից»։ Տանտերերը հինգ անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Դուբլի հեղինակ դարձավ Կևին Բուան, մեկական անգամ էլ աչքի ընկան Լուկա Ցուֆֆին, Նոա Օկաֆորը։ Գրանցվեց նաև մեկ ինքնագոլ։ Սեփական դարպասը գրավեց «Կրասնոդարի» կիսապաշտպան Տոննի Վիլենան։ 

Տուրի մյուս արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Share |

Լրահոս

Loading...