Ֆրանսիական հեղինակավոր France Football պարբերականը շարունակում է հրապարակել «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը: Նրանք, ընդհանուր առմամբ, լինելու են 30-ը: Հավակնորդների երկրորդ հնգյակում տեղ են գտել հետևյալ ֆուտբոլիստները.
Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա), Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ», Անգլիա), Դոննի վան դե Բեկ («Այաքս», Հոլանդիա), Պյեռ-Էմերիկ Օբամեյանգ («Արսենալ», Գաբոն), Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա», Գերմանիա):
Նշենք, որ France Football-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը կհայտարարվի դեկտեմբերի 2-ին, Փարիզում: Հանդիսավոր արարողության վարողներից մեկը կլինի «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան:
Անցած տարի «Ոսկե գնդակը» բաժին հասավ Խորվաթիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին:
Let's continue with the 2019 #ballondor nominees!
— #BallondOr (@francefootball) 21 octobre 2019
Kylian Mbappé 🇫🇷
Trent Alexander-Arnold 🏴
Donny van de Beek 🇳🇱
Pierre-Emerick Aubameyang 🇬🇦
Marc-André ter Stegen 🇩🇪
Players already announced > https://t.co/WhEz0voCwh pic.twitter.com/ZQO4eVEtAS