Հենես․ Բոլորն այնպես են պաշտպանում Տեր Շտեգենին, ասես նա 17 Աշխարհի առաջնություն է հաղթել․ Նոյերը համար մեկն է

19:47 19.09.2019

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Ուլի Հենեսը անդրադարձել է Գերմանիայի հավաքականի դարպասապահներ Մարկ Անդրե Տեր Շտեգենի և Մանուել Նոյերի շուրջ ծավալվող խոսակցություններին։ Գերմանական մամուլը ցանկանում է, որ հավաքականում խաղա «Բարսելոնայի» դարպասապահը։ 

«Տեր Շտեգենը հրապարակայնորեն դժգոհե՞լ է։ Ո՛չ, սա կատակ է։ Հուսով եմ՝ մյունխենյան մամուլի հետ ամեն ինչ կարգին է։ Արևմտյան Գերմանիայում ամբողջությամբ պաշտպանում են Մարկին։ Այնպիսի տպավորություն է, որ նա 17 Աշխարհի առաջնություններում է հաղթել։ Գումարած այս ամենին, ես չեմ տեսնում, որ Հարավային Գերմանիայում աջակցեն Նոյերին։

Մանուել Նոյերը համար մեկն է։ Նա աշխարհի լավագույն դարպասապահն է եղել երկար տարիների ընթացքում։ Այո՛, նա վնասվածք ուներ, սակայն ակնհայտ էր, որ ապաքինվելուց հետո հենց նա է լինելու համար մեկը։ Այդպես էլ եղավ»,-Հենեսի խոսքերն է մեջբերում Spox-ը։ 

Ավելի վաղ Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտարարել էր, որ հասկանում է Տեր Շտեգենի հիասթափությունը, բայց դարպասում կարող է լինել միայն մեկ դարպասապահ։ 

Share |

Լրահոս

Loading...