Դե Յոնգը «հավանել» է Վալվերդեին հեռացնելու կոչ անող մեկնաբանությունը

15:53 19.09.2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը իր վրա է հրավիրել երկրպագուների ուշադրությունը «Ինստագրամում» գործողության պատճառով:

Միջադեպը տեղի է ունեցել Չլ խմբային փուլի 1-ին տուրում Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղից հետո: Այդ խաղում «կապտանռնագույնները» ոչ-ոքի արդյունքի հասան միայն դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի գործողությունների շնորհիվ: Կատալոնական ակումբի պաշտոնական էջում հանդիպման դրվագներից լուսանկար է տեղադրվել, դրա տակ ամենամասսայական մեկնաբանություններից մեկով կոչ է արվել հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին: Դե Յոնգը «հավանել» է այդ մեկնաբանությունը: Նա արագ չեղարկել է այդ գործողությունը, բայց օգտատերերը հասցրել են նկատել ֆուտբոլիստը «լայքը»:

Դե Յոնգը «Բարսելոնա» է տեղափոխվել անցած ամռանը «Այաքսից»:

Share |

Լրահոս

Loading...