Կակա․ Նեյմարը կարող է լինել ՊՍԺ-ի առաջատարը․ նա հրաշալի մրցաշրջան է անցկացնելու

19:07 19.09.2019

Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կական խոսել է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի մասին։ 

«Կարծում եմ՝ լավ է, որ Նեյմարը մնաց ՊՍԺ-ում։ Դա լավ է թե՛ իր, թե՛ թիմի համար։ ՊՍԺ-ն միշտ փորձում է լավ թիմ կառուցել, որպեսզի հաղթի Չեմպիոնների լիգան։ Նեյմարը կարող է լինել թիմի առաջատարը։ Նա հիասքանչ մրցաշրջան է անցկացնելու»,-Կակայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։ 

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 27-ամյա բրազիլացին ջանում էր ամեն կերպ հեռանալ փարիզյան ակումբից, սակայն «Բարսելոնա» վերադարձը ձախողվեց տրանսֆերային բարձր արժեքի պատճառով։ 

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը մեկ հանդիպման է մասնակցել, որտեղ դարձել է գոլի հեղինակ ու հաղթանակ պարգևել իր թիմին։ 

Share |

Լրահոս

Loading...