Ֆերդինանդ. Քեյնի փոխարեն ես կհեռանայի Տոտենհեմից

17:16 19.09.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին հորդորել է փոխել ակումբը:

«Եթե դուք ձեզ դնեք Քեյնի տեղը, ապա կասեք. «Ես հեռանում եմ»: Անկեղծ ասած՝ Քեյնի փոխարեն ես կհեռանայի «Տոտենհեմից», քանի որ նա ժամանակ չունի այստեղ «բացվելու»: Նա կարող է վնասվածք ստանալ հաջորդ մրցաշրջանում, կորցնել մարզավիճակն ու այդպես շարունակ: 

Նա կարիերայի մեծ մասը հատկացրել է այս ակումբին, բայց նրանք ոչինչ չեն հաղթել: Այո, մի քանի անգամ նրանք մոտ են եղել ԱՊԼ-ն հաղթելուն և, իհարկե, մոտ էին Չեմպիոնների լիգային: Բայց դա բավարար չէ:

Ես կարող եմ հասկանալ Էրիկսենին, նրա հիասթափությունն ու ցանկությունը՝ հայտարարելու. «Ես ուզում եմ ինչ-որ տեղ գնալ, որտեղ կարելի է իսկապես տիտղոսների հույս ունենալ»», - Ֆերդինանդի խոսքերն է մեջբերել BT Sport-ը:

Share |

Լրահոս

Loading...