Նուրմագոմեդովը հանդիպել է Դևիդ Բեքհեմի հետ (լուսանկար)

10:24 19.09.2019

Թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը հանդիպել է Դևիդ Բեքհեմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի», «Միլանի», ՊՍԺ-ի ու Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի հետ:

Ֆուտբոլիստն ու բռնցքամարտիկը հանդիպել են Փարիզում, որտեղ ՉԼ խմբային փուլի առաջին տուրում ՊՍԺ-ն ընդունել էր Մադրիդի «Ռեալին» և հաղթեց 3-0 հաշվով:

Բեքհեմի հետ լուսանկարը Նուրմագոմեդովը հրապարակել է «Ինստագրամի» իր էջում: 

Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովը այս ամսվա սկզբին Աբու-Դաբիի մրցաշարում պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը: Բեքհեմը ՄՅՈւ-ի կազմում Անգլիայի 6-ակի չեմպիոն է, կրկնակի գավաթակիր ու ՉԼ հաղթող: ՊՍԺ-ի ու «Ռեալի» կազմում անգլիացին 1-ական անգամ դարձել է երկրի չեմպիոն:

Share |

Լրահոս

Loading...