ATP Սանկտ Պետերբուրգ․ Խաչանովը անակնկալ պարտություն է կրել երկրորդ շրջանում

20:39 19.09.2019

Սանկտ Պետերբուրգում ATP 250 շարքի մրցաշարի մեկնարկում անակնկալ է գրանցվել։ 

Մրցաշարի երկրորդ համար, աշխարհի 9-րդ ռակետ Կարեն Խաչանովը, ով բարձր վարկանիշի շնորհիվ, պայքարը սկսեց երկրորդ շրջանից, անակնկալ պարտություն կրեց պորտուգալացի Ժոաու Սոուսայից։ Աշխարհի 64-րդ ռակետը առավելության հասավ Խաչանովի նկատմամբ երկու սեթում 7-6(2), 6-4 հաշվով։ 

Հանդիպումը տևեց 1 ժամ 41 րոպե։ Խաչանովը 9 էյս է կատարել, 4 անգամ կրկնակի սխալ է թույլ տվել ու 3 բրեյք-փոյնթերից իրացրել է միայն մեկը։ Սոուսան 3 էյս է կատարել, 1 կրկնակի սխալ ու 3 բրեյք-փոյնթերից 2 անգամ կարողացել է հաղթել հակառակորդի մատուցումը։ 

Քառորդ եզրափակչում Ժոաու Սոուսան կմրցի Միխայել Կուկուշկինի հետ, ով առավելության է հասել Դամիր Ջումհուրի նկատմամբ։ 

Share |

Լրահոս

Loading...