Կոկորինը ազատ արձակվելուց հետո ընթրել է ռեստորանում ու ավելի քան կես միլիոն դրամի հաշիվ է փակել

19:24 19.09.2019

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը բանտից ազատ արձակվելը նշել է մոսկովյան ռեստորաններից մեկում։ Այս մասին հաղորդում է Mash-ը։ 

28-ամյա հարձակվողը ընթրել է ռեստորանում իր կնոջ Դարյայի, ինչպես նաև ռեժիսոր Պավել Խուդյակովի հետ։ Արարողության առիթով ռեստորանը փակված է եղել։ Կոկորինը մոտ 73 հազար ռուբլի հաշիվ է փակել, ինչը գրեթե 532 հազար դրամ է կազմում։ 

Հավելենք, որ ռեստորանը 20 տոկոսի զեղչ է արել ֆուտբոլիստին։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կոկորինը և Պավել Մամաևը մոտ 10 ամիս ազատազրկման մեջ էին։ Օրեր առաջ դատարանի որոշմամբ՝ ֆուտբոլիստները ազատ են արձակվել։ 

 

Share |

Լրահոս

Loading...