Լեկլեր․ Ինձ երբեք չեմ զգացել Ֆերարիի առաջին ավտոարշավորդը

18:29 19.09.2019

«Ֆերարիի» ավտոարշավորդ Շարլ Լեկլերը պատմել է, թե ինչպես է սխալներից հետևություններ անում ու առաջ շարժվում։ 

«Ես միշտ կենտրոնանում եմ նեգատիվի վրա։ Անգամ հաղթանակներից հետո պետք է վերլուծես քո սխալները։ Անգամ այն շաբաթներից հետո, որոնք իդեալական են թվում, կան բազմաթիվ կողմեր, որոնց վրա աշխատել է պետք։ Ես ընդամենը 21 տարեկան եմ, պետք է միշտ զարգացնեմ իմ հմտությունները։

Ես երբեք չեմ զգացել, որ «Ֆերարիի» առաջին ավտոարշավորդն եմ։ Չգիտեմ՝ ինչ է երևում կողքից, բայց թիմի ներսում ամեն ինչ բալանսավորված է»,-Լեկլերի խոսքերն է մեջբերում motosport.com-ը։ 

Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի նախորդ երկու Գրան-Պրիներում հաղթել է հենց Շարլ Լեկլերը։ 

Share |

Լրահոս

Loading...