Աղբյուր․ Մոուրինյուն սպասում է Ռեալի հրավերին

18:43 19.09.2019

Ժոզե Մոուրինյուն սենսացիոն վերադարձի է պատրաստվում։ Պորտուգալացի մասնագետը լուռ սպասում է «Ռեալի» հրավերին։ Այս մասին հաղորդում է բրիտանական The Sun-ը։ 

Աղբյուրը պնդում է, որ Զինեդին Զիդանի ձախողվող վերակառուցումը կարող է ստիպել «արքայական» ակումբի ղեկավարությանը կտրուկ քայլերի դիմել ու հեռացնել ֆրանսիացի մասնագետին։ Նոր մրցաշրջանում «Ռեալը» չի տպավորում։ Լա լիգայի 4 տուրերում «սերուցքայինները» երկու հաղթանակ են տարել ու երկու ոչ-ոքի խաղացել։ ՉԼ-ի մեկնարկային տուրում «Ռեալը» 0-3 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին։ 

Ժոզե Մոուրինյուն մարզչական աշխատանք չունի նախորդ տարվա դեկտեմբերից, երբ հեռացավ ՄՅՈւ-ի գլխավոր մարզչի պաշտոնից։ 2010-2013 թվականների ընթացքում Մոուրինյուն արդեն գլխավորել է «Ռեալը»։ 

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը «արքայական» ակումբ էր վերադարձել այս տարվա մարտին։ 

Share |

Լրահոս

Loading...