Զիդանը խաբեբա է. Ռեալի երկրպագուները զայրացած են

15:41 19.09.2019

ՊՍԺ-ից  0-3 հաշվով պարտություն կրելուց հետո Մադրիդի «Ռեալի» երկրպագուները սոցցանցերում իրենց զայրույթն ու վրդովմունքն են արտահայտել.

«Զիդանը պարզապես խաբեբա է և Մադրիդում հաջողության է հասել միայն Ռոնալդուի շնորհիվ»,-գրել է Ռեալի երկրպագուներից մեկը:

«Եթե  դու դեռևս առողջ  բանականություն ունես, նոր աշխատանք փնտրիր քեզ համար»:

«Մենք 500 միլիոն եվրո ծախսեցինք, սակայն թիմը այսպիսի ֆուտբոլ է ցուցադրում»:

«Ռեալի» երկրպագուները սպառնացել են նաև «Զիդան, հեռացիր» խորագրով ակցիա սկսել՝ նրան անվանելով «Ճաղատ Արսեն Վենգեր»:

Հիշեցնենք, որ Զիդանը այս տարվա մարտին է գլխավորել «Արքայական ակումբը»: Մինչ այդ նա մարզել է թիմը նաև 2016-18թթ:

Share |

Լրահոս

Loading...