Մադրիդի «Ռեալը» «Էսպանյոլի» նկատմամբ 2-0 հաշվով տարած հաղթանակից հետո շարունակում է մարզումները։ Այսօր «արքայական» ակումբը Real Madrid City-ում առաջին մարզումն է անցկացրել «Բրյուգեի» հետ խաղին ընդառաջ։
Ինչպես տեղեկացնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը, ընդհանուր խմբի հետ մարզվել է նաև Գարեթ Բեյլը, ով վնասվածք ուներ։ «Էսպանյոլի» դեմ խաղը մեկնարկային րոպեներից սկսած ֆուտբոլիստները վերականգնողական վարժություններ են կատարել։
Խամես Ռոդրիգեսը մարզվել է անհատական ծրագրով։ Մարկո Ասենսիոն, Լուկաս Վասկեսը, Մարսելոն և Էդեն Ազարը շարունակում են ապաքինումը։