Ռիվալդո. Ռեալը զայրացնում է մրցակիցներին շատ տիտղոսներ նվաճելու պատճառով

21:34 19.09.2019

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Մադրիդի «Ռեալի» 0-3 հաշվով պարտության մասին:

«Զիդանը պետք է շատ աշխատանք կատարի, որպեսզի վերադարձնի «Ռեալին» այն մակարդակի, որով երեք անգամ անընդմեջ հաղթեցին Չեմպիոնների լիգայում։ «Ռեալը» զայրացնում է մրցակիցներին շատ տիտղոսներ նվաճելու պատճառով: Դա է պատճառը, որ մրցակիցները ջանք չեն խնայում «Ռեալի» դեմ խաղերում», - Ռիվալդոյի խոսքերը փոխանցում է Goal.com-ը:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Ռեալը» կխաղա «Բրյուգեի» հետ: Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին:

Share |

Լրահոս

Loading...