Ռեալը 10 տարվա հակառեկորդ է թարմացրել

14:01 19.09.2019

Մադրիդի «Ռեալը» ոչ մի հարված չի կատարել դարպասին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ ՊՍԺ-ի հետ առաջին տուրի խաղին: Հանդիպումը կայացել է սեպտեմբերի 18-ին և ավարտվել 0-3 հաշվով՝ «Ռեալի» պարտությամբ:

Ինչպես հաղորդում է MisterChip-ը «Թվիթերում», նման բան «Արքայական ակումբի» հետ չէր կատարվել վերջին 10 տարում: Վերջին անգամ «Ռեալը» պաշտոնական խաղում ոչ մի անգամ դարպասին չէր հարվածել 578 խաղ առաջ:

«Ռեալը», պարտվելով ՊՍԺ-ին, A խմբում զբաղեցնում է վերջին տեղը: Փարիզյան ակումբը խմբի առաջատարն է, իսկ «Բրյուգեն» ու «Գալաթասարայը» 1-ական միավորով զբաղեցնում են 2-րդ և 3-րդ տեղը՝ համապատասխանաբար:

Share |

Լրահոս

Loading...