«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է հաղթանակը «Ջենոայի» նկատմամբ Ա Սերիայի 10-րդ տուրում (2-1):
«Ես երջանիկ եմ, որ մենք կարողացանք հաղթանակ տանել գերկազմակերպված մրցակցի դեմ այդ ծանր խաղում: Մենք մինչև վերջ հավատում էինք հաղթանակին: Թիմը շատ պահեր ստեղծեց, ցանկանում էր հաղթել, ու խաղի լարվածությունը աճում էր ամեն րոպե: Գիտեինք, որ «Ինտերը» հաղթել էր, և մենք 2-րդ տեղում էինք ընթանում: Դա հավելյալ մոտիվացիա դարձավ մեզ համար: Տղաներն ուրախ են, որ կարողացանք վաստակած 3 միավորը վերցնել այս խաղում», — Ռոնալդուի խոսքերն է մեջբերել «Յուվենտուսի» կայքը:
10 տուրերից հետո «Յուվենտուսը» 26 միավորով առաջատարն է: «Ինտերը» 1 միավորով է հետ մնում: