Ըմբշամարտի ԱԱ. Թևանյանը զրկվեց սփոփիչ գոտեմարտի հնարավորությունից

13:01 19.09.2019

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում այսօր պայքարը սկսել են ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի առաջին ներկայացուցիչն այստեղ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանն էր, որը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու շանսից:

Մեր ըմբիշը որակավորման փուլում  5-3 հաշվով հաղթանակ էր տարել Ուկրաինան ներկայացնող Գոռ Օգաննեսյանի նկատմամբ, սակայն 1/16 եզրափակչում պարտվեց Ճապոնիան ներկայացնող Տատուկո Օտոգուրոյին (0-6):

Եթե Օտոգուրոն կարողանար հասնել մինչև եզրափակիչ, ապա Թևանյանը բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտ անցկացնելու շանս կունենար, սակայն 1/8 եզրափակչում ճապոնացին 8-1 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Գաջիմուրադ Ռաշիդովին:

Share |

Լրահոս

Loading...