Թոմաս Տուխել.Երբեմն առանց Նեյմարի, Մբապեի և Կավանիի ավելի հեշտ է

10:08 19.09.2019

«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, «Ռեալի» դեմ հաղթական հանդիպումից հետո տված մամլո ասուլիսում  նշել է, որ չի պատրաստվում խոսել իր թիմի շանսերի մասին մրցաշարում.

«Առաջին հերթին, եթե որևէ մեկը ինձ հարցնի՝ պատրաստվու՞մ ենք արդյոք հաղթել ՉԼ-ում, ես կհեռանամ ասուլիսից:

Այս հաղթանակը ողջ թիմի ձեռքբերումն է: Մեր տղաները հիանալի էին գործում գնդակով և առանց գնդակի: Թիմը անընդհատ ավելացնում էև ջանք չի խնայում: Այսօր մենք ականատես եղանք դրան:

Մարդիկ ասում են, որ մենք այս մրցաշարում հավակնորդ չենք համարվում, և դա պակասեցնում է մեր վրա եղած ճնշումը:

Ինչ վերաբերում է Նեյմարին, Մբապեին և Կավանիին, ապա նրանց բացակայությունը կարող է նաև օգնել, չնայած որ այս ֆուտբոլիստները անհրաժեշտ են մեզ  և ամեն անգամ չենք կարող խաղալ առանց նրանց»:

Հիշեցնենք, որ ՉԼ-ի խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում «ՊՍԺ».-ը 3-0 հաշվով պարտության մատնեց «արքայական» ակումբին: 

Share |

Լրահոս

Loading...