Դի Մարիա, Տեր Շտեգեն, Հոլանդ. հայտնի են ՉԼ շաբաթվա լավագույնի կոչման հավակնորդները

09:17 19.09.2019

Սեպտեմբերի 18-ի խաղերով ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրը: ՈւԵՖԱ-ն հայտարարել է այն 4 ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնում են շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը: 

«Ռեդ Բուլի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հեթ-տրիկ ձևակերպեց «Գենկի» հետ խաղում (6:2):

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը 4 սեյվ կատարեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում (0-0):

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան դուբլի հեղինակ դարձավ «Ռեալի» հետ խաղում (3-0):

Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Միսլավ Օրիշիչը հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Ատալանտայի» հետ խաղում (4-0):

Share |

Լրահոս

Loading...