ՉԼ. հայտնի են շաբաթվա լավագույն գոլի հավակնորդները

11:10 19.09.2019

ՈւԵՖԱ-ն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնում են ճանաչվելու ՉԼ խմբային փուլի 1-ին տուրի լավագույն գոլի հեղինակ: 

Հավակնորդների թվում են «Յուվենտուսի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն, որը բացեց «Աթլետիկոյի» հետ խաղի հաշիվը (2-2), «Այաքսի» պաշտպան Էդսոն Ալվարեսը, որը աչքի ընկավ «Լիլի» հետ խաղում (3-0): Լավագույնի կոչմանը հավակնում է նաև «Տոտենհեմի» կիսապաշտպան Լուկաս Մոուրայի գոլը «Օլիմպիակոսի» հետ խաղում (2-2): Հավակնորդների թվում է նաև ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի 2-րդ գոլը «Ռեալի» հետ խաղում (3-0):

Գոլերը դիտել ու դրանց օգտին քվեարկել կարող եք ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում:

Share |

Լրահոս

Loading...