France Football-ը Լև Յաշինի անվան մրցանակ է սահմանել

16:17 19.09.2019

France Football պարբերականը հայտարարել է, որ այսուհետ ամեն տարի աշխարհի լավագույն դարպասապահը պարգևատրվելու է Յաշինի անվան մրցանակով: Այդ մրցանակն անվանակոչվել է ի պատիվ «Դինամոյի»՝ անցյալ դարի լեգենդար դարպասապահ Լև Յաշինի, որը շարունակում է մնալ «Ոսկե գնդակ» ստացած միակ դարպասապահը: Դա տեղի է ունեցել 1963 թվականին:

Մրցանակն առաջին անգամ կհանձնվի այս տարի, իսկ հավակնորդների ցանկը կհրապարակվի հոկտեմբերի 21-ին: Այդ ցանկում կլինեն France Football-ի վարկածով աշխարհի 10 լավագույն դարպասապահները:

Յաշինը 1956 թվականի Օլիմպիական չեմպիոն է և 1960 թվականի Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ 5-ակի չեմպիոն, ԽՍՀՄ Սպորտի վաստակավոր վարպետ: FIFA-ի, World Soccer-ի, France Football-ի ու Placar-ի վարկածով՝ 20-րդ դարի լավագույն դարպասապահ:

Share |

Լրահոս

Loading...