Զիդան․ Մենք նույն նավում ենք․ հաղթելիս հաղթում ենք բոլորս, պարտվելիս պարտվում ենք բոլորս

01:37 19.09.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ՊՍԺ-ի դեմ ՉԼ-ի խմբային փուլի մեկնարկային տուրի հանդիպումից հետո (0-3) նշել է, որ թիմը առանձին դրվագներում պարտվում էր մրցակցի հետ մենամարտերում։ 

«Մենք երկու գոլ խփեցինք, որոնք չեղարկվեցին։ Այդ ամենը շատ քիչ էր։ Մենք այդպես էլ չհասանք մեր մակարդակին այսօր։ Շատ էինք պարտվում առանձին մենամարտերում։ Այդպես շատ բարդ է։

Բոլոր խաղերն էլ կարևոր են։ Հաջորդ խաղում պետք է ուրիշ ֆուտբոլ ցուցադրենք։ Մենք ուրախ չենք այսօրվա խաղի համար, սակայն դա արդեն եղել է։ Մենք բոլորս նույն նավում ենք։ Երբ հաղթում ենք, հաղթում ենք բոլորս, երբ պարտվում ենք, դարձյալ պարտվում ենք բոլորս»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն։ 

Զիդանը նաև հավելել է, որ ՊՍԺ-ն գերազանցեց մադրիդցիներին խաղային բոլոր օղակներում։ 

Share |

Լրահոս

Loading...