Ըմբշամարտի ԱԱ. Բերիանիձեն ցավալի պարտություն կրեց հենց մեկնարկում

10:05 20.09.2019

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի է դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչ, 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:

Մեր ըմբիշը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ գոտեմարտել է Ուկրաինան ներկայացնող Օլեքսանդր Խոտսյանիվսկիի հետ ու 3-2 հաշվով ցավալի պարտություն կրել վերջին վայրկյաններին:

Եթե Խոտսյանիվսկին հասնի մինչև եզրափակիչ, Բերիանիձեն սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարելու հույսեր կարող է ունենալ:

Այսօր Հայաստանը ևս մեկ ներկայացուցիչ կունենա ԱԱ-ում: 74 կգ քաշային Վարուժան Կաջոյանը քիչ անց պայքարը կսկսի 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Լատվիան ներկայացնող Անդրիուս Մազեիկան։ 

Հիշեցնենք՝ 74 և 125 կգ քաշային կարգերն օլիմպիական են, ուստի 1-6-րդ տեղերը զբաղեցրած ըմբիշները կնվաճեն Տոկիո-2020-ի ուղեգիր։

Share |

Լրահոս

Loading...