Պերեսը գոհ չէ, որ Զիդանը ՊՍԺ-ին պարտվելուց հետո հանգիստ է տրամադրել ֆուտբոլիստներին

16:30 20.09.2019

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գոհ չի մնացել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի գործողություններից Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ ՊՍԺ-ի հետ խաղից հետո, որում սերուցքայինները 0:3 հաշվով ջախջախիչ պարտություն են կրել:

Mundo Deportivo-ն հայտնում է, որ Փարիզում կայացած խաղից հետո ֆրանսիացի մասնագետը իր սաներին հանգստյան օր է տրամադրել ու երեկ՝ սեպտեմբերի 19-ին, մարզում չի անցկացրել:

Այդ որոշումը լուրջ դժգոհություն է առաջացրել Պերեսի ու «Արքայական ակումբի» մյուս ղեկավարների շրջանում: Նրանց կարծիքով, ֆուտբոլիստները, ովքեր խայատառակ արդյունք են գրանցել, արժանի չէին նման պարգևի:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը», Զիդանին հեռացնելու դեպքում, ստիպված կլինի 80 մլն եվրո վճարել:

Share |

Լրահոս

Loading...