Հայաստանի Սուպերգավաթ. տոմսեր կվաճառվեն միայն Արևմտյան տրիբունայի համար

17:28 20.09.2019

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա» և գավաթակիր «Ալաշկերտ» թիմերի միջև:

Տոմսերի վաճառքը կիրականացվի սեպտեմբերի 23-ից 24-ը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Տոմսեր կվաճառվեն միմիայն Արևմտյան տրիբունայի համար: Մնացած տրիբունաները փակ կլինեն: Տոմսերի արժեքը՝ 300 դրամ:

Share |

Լրահոս

Loading...