Արեոլան ՊՍԺ-Ռեալ խաղից հետո լուսանկարվել է Մբապեի ու Չուպո-Մոտինգի հետ, իսկ հետո ներողություն խնդրել երկրպագուներից

11:31 20.09.2019

Մադրիդի «Ռեալի» նորեկ Ալֆոնս Արեոլան տարօրինակ վարքագծով է աչքի ընկել, ինչի պատճառով ստիպված է եղել ներողություն խնդրել «արքայական» ակումբի երկրպագուներից: 

Ֆրանսիացի դարպասապահը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրում կայացած ՊՍԺ - «Ռեալ» հանդիպումից հետո (3-0) լուսանկարվել է իր նախկին խաղընկերներ Կիլիան Մբապեի և Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգի հետ: Լուսանկարը հայտնվել է սոցիալական ցանցերում ու շարժել «Ռեալի» մի բազմաթիվ երկրպագուների զայրույթը:

Տեղի ունեցածի արդյունքում Արեոլան ստիպված է եղել գրառում կատարել Instagram-ի իր էջում.

««Ռեալի» սիրելի երկրպագունե՛ր, շատ տխուր եմ, երբ տեսա որոշ մեկնաբանություններ այն լուսանկարին, որը տեղադրված է եղել համացանցում: Դուք գիտեք, որ իմ սիրտը սպիտակ է դարձել այն բանից հետո, երբ ես պայմանագիր եմ ստորագրել այս ակումբի հետ: Պարտությունը ցավեցրել թե՛ ինձ, թե՛ մնացած բոլորին, ովքեր պահում են այս մեծագույն ընտանիքը: Խաղից հետո ես հանդիպել եմ իմ նախկին թիմակիցներին ու ընկերներին, որոնց չէի հասցրել հրաժեշտ տալ: Ներողություն եմ խնդրում մադրիդյան ակումբի երկրպագուներից: Հուսով եմ, որ միասին մենք շատ հաջողությունների ենք հասնելու»,-գրել է Արեոլան: 

Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը Կեյլոր Նավասը տեղափոխվեց ՊՍԺ: Գործարքի արդյունքում Ալֆոնս Արեոլան մեկ տարով վարձակալական հիմունքներով տեղափոխվեց «Ռեալ»: 

Share |

Լրահոս

Loading...