Բարսելոնան և Facebook-ը հայտարարեցին համագործակցության մասին

23:33 20.09.2019

«Բարսելոնան» կդառնա առաջին ֆուտբոլային ակումբը, որը լրացուցիչ արտոնություններ կառաջարկի Facebook-ի իր հետևորդներին: Այս մասին տեղեկացնում է Sports Pro-ն:

Կատալոնական ակումբը և սոցիալական ցանցը համատեղ նախագիծ են մշակել երկրպագուների համար, որի ամսական բաժանորդագրության արժեքը կկազմի 2.85 դոլար: Ֆան-ակումբը օգտատերերին բացառիկ կոնտենտի, ինտերակտիվ ու հատուկ պարգևների և այլ արտոնությունների հնարավորություն կտա:

«Բարսայի» ֆեյսբուքյան պաշտոնական էջը կունենա նաև «երկրպագուների համար» բաժինը, որը տեսանելի կլինի միայն բաժանորդներին:

Share |

Լրահոս

Loading...