Պաշտոնական. Կալում Հադսոն-Օդոին հինգ տարով երկարաձգեց պայմանագիրը Չելսիի հետ

11:46 20.09.2019

Լոնդոնի «Չելսին» երկարաձգեց պայմանագիրը կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոիի հետ: Ֆուտբոլիստի և ակումբի միջև նոր կնքված համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: 

«Կապույտների» պաշտոնական կայքը աշխատավարձի չափի մասին չի հայտնում, սակայն լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ նոր պայմանագրի համաձայն՝ Հադսոն-Օդոին կվաստակի շաբաթական 150 հազար ֆունտ, իսկ բոնուսներով՝ 180 հազար ֆունտ: 

Այսպիսով, Կալում Հադսոն Օդոիի տարեկան աշխատավարձը մոտ 8,5 միլիոն ֆունտ է կազմելու, մինչդեռ Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ Վան Դեյկի տարեկան աշխատավարձը կազմում է 7,5 միլիոն ֆունտ: 

Հիշեցնենք, որ Կալում Հադսոն-Օդոին 18 տարեկան է: 

Share |

Լրահոս

Loading...