Կարագերը խոսել է Սալահի և Մանեի կոնֆլիկտի մասին

23:19 20.09.2019

«Լիվերպուլի» նախկին խաղացող Ջեյմի Կարագերը մեկնաբանել է Մուհամեդ Սալահի և Սադիո Մանեի միջև ստեղված լարվածությունը:

«Որքան խորանում է խնդիրը, այնքան փորձում ես հետաձգել դրա լուծումը։ Մանեի և Սալահի միջև տարաձայնությունները վերաբերում են հենց այս կարգին։ Ոչ մի պարագայում Մանեն գլուխը չէր կորցնի «Բարնլիի» հետ խաղի ժամանակ միայն այն պատճառով, որ Սալահից մի քանի փոխանցում չէր ստացել։ Նրա հիասթափությունը կուտակվել է արդեն մի քանի ամիս։ Պետք էր մի փոքր առիթ, որպեսզի այն դուրս գար։

Յուրգեն Կլոպն այն մարզիչը չէ, որն իր ֆուտբոլիստներին թույլ կտա խաղալ բացասական մթնոլորտում։ Կարծում եմ, որ նա այդ մասին խոսել է թե Սալահի, թե Մանեի հետ», - Կարագերի խոսքերը փոխանցում է Goal.com-ը:

Share |

Լրահոս

Loading...