Աշխարհի երրորդ ռակետ, ավտրիացի թենիսիստ Դոմինիկ Տիմը պատմել է, թե ինչպես է անցկացնում կարանտինը։
«Գլխավոր խնդիրը հիմա պանդեմիան է։ Մեր միակ առաջադրանքը այն հաղթահարելն է հիմա։
Պայմանները բոլորիս համար նույնն է։ Ես չեմ վախում վիրուսից, բայց իմ ընտանիքի անդամներից մի քանիսը ռիսկի գոտում են, օրինակ տատիկս ու պապիկս։ Ես հասկանում է Ինդիան-Ուելսի չեղարկումից հետո, որ ընդմիջումը երկար է լինելու։ Հատկապես, երբ հետաձգվեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։
Թենիսից ավելի շատ կարոտում եմ Դենիս Նովակին։ Մենք շփվում ենք ամեն օր, նույնիսկ ավելի շատ քան սովորական օրերին։ Բայց հիմա մենք հնարավորություն չունենք միասին ընթրելու։ Սկսում ես հասկանալ, թե ինչքան կարևոր է այդ ամենը արժեվորելը»,-Տիմի խոսքն է մեջբերում Kurier-ը։
Հիշեցնենք, որ թենիսի բոլոր մրցաշարերը չեղարկվել են մինչև հուլիս, այդ թվում Ուիմբլդոնը։