Եվրոպա լիգա․ ՄՅՈւ-ն դժվարությամբ հաղթեց Աստանային․ Լուդոգորեցը ջախջախեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)

00:49 20.09.2019

«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի 2019/2020 թվականների մրցաշրջանում մեկնարկեց հաղթանակով։ Օլե Գունար-Սուլշերի թիմը «Օլդ Թրաֆորդում» ընդունել էր ղազախական «Աստանային»։ 

Չափազանց բարդ հանդիպում ստացվեց «մանկունյանցիների» համար։ Ողջ խաղի ընթացքում տանտերերը տիրում էին նախաձեռնությանը, սակայն մրցակցի դարպասը կարողացան գրավել միայն 73-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Մեյսոն Գրինվուդը։ Խաղն այդպես էլ ավարտվեց՝ 1-0։ 

Խմբի մյուս խաղում «Պարտիզանն» ու «ԱԶ Ալկմարը» հաղթողին չպարզեցին։ Լարված մրցավեճը ավարտվեց 2-2 հաշվով։ 

Զուգահեռաբար ընթացող խաղերից հետաքրքիր զարգացումներ եղան Բուլղարիայում։ «Լուդոգորեցին» սեփական հարկի տակ ջախջախիչ հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին։ Հանդիպման հաշիվը բացել էին Վիկտոր Գոնչարենկոյի սաները, սակայն երկրորդ կեսում «Լուդոգորեցը» ուղղակի քարուքանդ արեց մրցակցին՝ Մոսկվայից ժամանած հյուրերի դարպասը ուղարկելով 5 գնդակ։ 

Խաղային օրվա մյուս արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Share |

Լրահոս

Loading...