Բարսելոնայի կիսապաշտպան Անսու Ֆատին իսպանական անձնագիր է ստացել

15:31 20.09.2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսումանե Ֆատին Իսպանիայի քաղաքացիություն է ստացել: Այս մասին հաղորդում է իսպանական AS պարբերականը: 

16-ամյա ֆուտբոլիստը արդեն իսկ հայտնվել է Իսպանիայի Մ-17 հավաքականի ընդլայնված հայտացուցակում Բրազիլիայում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնության համար: 

Անսու Ֆատին ծնվել է Գվինեա Բիսաուում: Նա ցանկության դեպքում կարող էր հանդես գալ նաև Պորտուգալիայի հավաքականում, սակայն ընտրությունը կանգ է առել Իսպանիայի վրա: 

Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում Ֆատին մասնակցել է 3 հանդիպման ու դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: 

Share |

Լրահոս

Loading...