El Mundo. Բարսելոնան բանակցել է Գրիզմանի հետ, երբ ֆուտբոլիստի հրաժարագինը 200 միլիոն եվրո է կազմել

12:40 20.09.2019

Իսպանական El Mundo հանդեսը պնդում է, որ «Բարսելոնան» բանակցություններ է վարել Անտուն Գրիզմանի հետ այն ժամանակ, երբ ֆուտբոլիստի հրաժարագինը կազմել է 200 միլիոն եվրո: 

Իսպանական հանդեսը հայտնում է, որ ունի փոստային նամակներ, որոնք ապացուցում են, որ կողմերը միմյանց միջև բանակցությունների մեջ են եղել 2019 թվականի մարտից: Գրիզմանի հրաժարագինը 200 միլիոնից 120 միլիոն եվրո է դարձել հուլիսի 1-ին, ինչից 11 օր անց կատալոնական ակումբը ձեռք է բերել ֆրանսիացուն: 

Հիշեցնենք, որ Անտուան Գրիզմանի տեղափոխությունից հետո «Աթլետիկոն» հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ ակումբը պահանջում է «Բարսելոնայից» վճարել ևս 80 միլիոն եվրո, քանի որ կողմերը համաձայնության են հասել միմյանց հետ մինչև հուլիսի 1-ը: 

Անտուան Գրիզմանը «Բարսելոնայի» կազմում նոր մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման ու 2 գոլ է խփել: 

Share |

Լրահոս

Loading...