Մոուրինյոն մեկնաբանել է Ռեալ վերադառնալու մասին լուրերը

20:13 20.09.2019

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն խոսել է Մադրիդի «Ռեալ» վերադառնալու հնարավորության մասին, որտեղ նա աշխատել է 2010-2013 թվականներին:

«Ինձ համար պատիվ էր աշխատել «Ռեալում»։ Զիդանը պարզապես հերթական մարզիչը չէ Մադրիդի պատմության մեջ։ Ուզում եմ, որ նրա շուրջ իրավիճակը հանդարտվի։ Այժմ ես չէի ցանկանա վերադառնալ «Ռեալ» քանի որ այնտեղ արդեն մարզիչ կա։

Ես աշխատում եմ հեռուստատեսությունում ամիսը մեկ անգամ։ Հաճույք եմ ստանում և սովորում»,-56-ամյա պորտուգալացու խոսքը մեջբերում է Cuatro-ն։

Մոուրինյոյի վերջին թիմը «Մանչեսթեր Յունայթեդն» էր։ 2018 թվականի դեկտեմբերին մասնագետին հեռացրել են թիմի անբավարար արդյունքների պատճառով:

Share |

Լրահոս

Loading...