Նաբի Կեյտան վերադարձել է ընդհանուր խումբ, Ալիսոնը չի խաղա Չելսիի դեմ

15:04 20.09.2019

«Լիվերպուլի» վնասվածքներ ունեցող երկու ֆուտբոլիստների՝ Նաբի Կեյտայի և Ալիսոն Բեկերի մասին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: 

Գերմանացի մասնագետը հայտնել է, որ Կեյտան վերսկսել է մարզումները ու աշխատում է ընդհանուր խմբի հետ: Ինչ վերաբերում է Ալիսոնին, ապա բրազիլացի դարպասապահը բաց է թողնելու Պրեմիեր լիգայի վեցերորդ տուրի «Չելսիի» դեմ հանդիպումը: Փոխանցում է «մերսիսայդցիների» պաշտոնական կայքը: 

Ալիսոնը վնասվածք է ստացել ԱՊԼ-ի մեկնարկային տուրի «Նորվիչի» հետ խաղում ու մինչ օրս ապաքինվում է վնասվածքից: «Մերսիսայդցիների» դարպասը պաշտպանում է Ադրիանը: 

Նաբի Կեյտան ավելի քան երկու ամիս է բաց թողել ազդրի վնասվածքի պատճառով:

Share |

Լրահոս

Loading...