Կլոպ. Այս Չելսին ինձ հիշեցնում է իմ Բորուսիային

16:51 20.09.2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Չելսիի» դեմ ԱՊԼ-ի վեցերորդ տուրում կայանալիք հանդիպման մասին՝ նշելով, որ Լեմպարդի թիմը իրեն հիշեցնում է իր ժամանակների Դորտմունդի «Բորուսիային»: 

«Հիմա «Չելսին» իսկապես վառ թիմ ունի, որը ինձ հիշեցնում է Դորտմունդի «Բորուսիայի» իմ ժամանակները: Հնարավոր է՝ իմ այն ժամանակվա թիմը ավելի երիտասարդ էր, քան ներկայիս «Չելսին»: Մարդիկ խոսում են այն մասին, թե որքան երիտասարդ են այդ ֆուտբոլիստները, բայց նրանք խաղում են նրա համար, որովհետև լավն են, այլ ոչ թե նրա համար, որ երիտասարդ են:

Նրանք ամռանը գնեցին Քրիստիան Պուլիշիչին: Անկեղծ ասած, չեմ հիշում, թե որքան վճարվեց նրա համար, բայց կարծում եմ՝ մոտ 50-60 միլիոն եվրո: Հիմա թիմի խաղը կառուցվում է նրա շուրջ: Այդքան գումար արժեն նաև Տեմմի Աբրահամը, Մեյսոն Մաունթը, իսկ Կալում Հադսոն-Օդոին ավելի վաղ այդքան արժեր»,-Կլոպի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը: 

«Չելսի» - «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա կիրակի և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին: 

Share |

Լրահոս

Loading...