Լիվերպուլը պատրաստ է Մանեին իր ամենաթանկ վարձատրվող ֆուտբոլիստը դարձնել

20:53 20.09.2019

«Լիվերպուլը» մտադիր է երկարաձգել Սադիո Մանեի հետ պայմանագիրը։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն՝ հղում անելով անգլիական ԶԼՄ-ներին։  

Կարմիրներն արդեն պատրաստում են 27-ամյա խաղացողի նոր պայմանագրի առաջարկը, ըստ որի՝ նա կարող է դառնալ թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը։ Մերսիսայդյան ակումբը մտադիր է սենեգալցու աշխատավարձը շաբաթական 170 հազար եվրոյից դարձնել 250 հազար եվրո՝ տարեկան 13 մլն եվրո։

Այս պահին թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը Մոհամեդ Սալահն է՝ տարեկան մոտ 12 մլն եվրո եկամուտով։ Մանեից շատ թիմում ստանում են Վիրջիլ վան Դեյկը և Ռոբերտո Ֆիրմինոն՝ 10,5 մլն եվրո։

 

Share |

Լրահոս

Loading...