Մեյսոն Գրինվուդը առաջին ֆուտբոլիստն է 21-րդ դարում ծնված, ով գոլի հեղինակ է դառնում ՄՅՈւ-ում

09:10 20.09.2019

Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց ղազախական «Աստանային»։ Հանդիպման միակ գնդակը հեղինակեց «կարմիր սատանաների» 17-ամյա ֆուտբոլիստ Մեյսոն Գրինվուդը։ 

Ինչպես հաղորդում է Opta-ն, Գրինվուդը 2000 թվականից հետո ծնված առաջին ֆուտբոլիստն է, ով գոլ է խփում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Անգլիացի ֆուտբոլիստը ծնվել է 2001 թվականին։ Նա 8 հանդիպման է մասնակցել ՄՅՈւ-ի կազմում։ 

Մեյսոն Գրինվուդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։ 

Եվրոպա լիգայի խաղային օրվա արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Share |

Լրահոս

Loading...