Մերսեդեսը տուգանվել է Հեմլիթոնի մեքենայի սառը վառելիքի պատճառով

22:32 20.09.2019

Սինգապուրի «Գրան պրիի» առաջին մարզումից հետո մրցավարները հայտնաբերել են, որ «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի մեքենայի բաքերում վառելիքը սահմանված չափից սառն է եղել: Վառելիքի ջերմաստիճանը 10 աստիճանով ցածր է եղել շրջակա միջավայրի ջերմաստիճանից, ինչը չի համապատասխանում կանոնակարգին:

Ուսումնասիրելով հանգամանքները՝ դատավորները որոշել են 5000 եվրոյով տուգանել «Մերսեդեսին»։ Թիմում ընդունել են իրենց սխալը: «Մերսեդեսը» սահմափակվել է դրամական տուգանքով և խուսափել մարզական պատժից այն պատճառով, որ միջադեպը տեղի է ունեցել մարզման ժամանակ։ 

Share |

Լրահոս

Loading...