Տոնի Նադալ. Ռաֆան միայն մեկ անգամ է արտասվել պարտությունից հետո

01:24 20.09.2019

Ռաֆայել Նադալի հորեղբայր և նախկին մարզիչ Տոնին պատմել է, թե երբ է լաց եղել իր զարմիկը հանդերձարանում պարտություններից հետո:

«Միակ անգամը, երբ լացել է Ռաֆան, Ուիմբլդոնի 2007-ի երզափակչից հետո էր, երբ նա պարտվեց Ֆեդերերին: Սա միակ դեպքն է»,-ասել է Նադալի հորեղբայրը։

Ընդ որում, այդ անհաջողությունը ամենադառը չի եղել Նադալի կյանքում:

«Ամենածա՞նր պարտություններն իր կարիերայում։ Դրանք երկուսն էին՝ Australian Open - 2012-ում Նովակ Ջոկովիչից և Ռոբին Սոդերլինգից՝ «Ռոլան Գարոսից-2009-ում»,- Տոնիի խոսքերըը մեջբերում է Tennis World USA-ն:

Share |

Լրահոս

Loading...